«Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը» հետաքրքրված են «Սասուոլոյի» կենտրոնական պաշտպան Տարիկ Մուհարեմովիչով , հաղորդում է ESPN-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։
Աղբյուրի տվյալներով՝ 22-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվել են նաև Բոլոնիան, Ասթոն Վիլան և Բորնմութը։ 2025 թվականին «Յուվենտուսից» 3 միլիոն եվրոյով տեղափոխվելուց հետո բոսնիացու հաջորդ տրանսֆերը թուրինյան ակումբին կբերի ցանկացած գումարի 50%-ը։ «Սասուոլոն» մտադիր է սպասել մինչև ամառ, նախքան Մուհարեմովիչին վաճառելու վերաբերյալ որոշում կայացնելը։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 17 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 14 միլիոն եվրո։