«Նոթինգհեմ Ֆորեսթը» պատրաստ է վաղաժամկետ խզել «Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի հետ վարձակալության պայմանագիրը: Հայտնում է լրագրող` Սամի Մոկբելը X սոցիալական ցանցում՝ հղում անելով BBC-ին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ համաձայնագիրը չի ներառում տրանսֆերի վաղաժամկետ դադարեցման մեխանիզմ, ուստի այս հարցի լուծման պատասխանատվությունը կրում է Ֆորեսթը։ Նշվում է, որ «Արսենալի» կազմն արդեն լիովին ձևավորված է, ուստի ակումբը չի սպասում ուկրաինացուն։
2025/2026 մրցաշրջանում Ալեքսանդրը ակումբային մակարդակով անցկացրել է տասը հանդիպում բոլոր մրցաշարերում՝ առանց գոլ խփելու։ Transfermarkt.com-ը նրա տրանսֆերային արժեքն գնահատում է 15 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, երբ լրանում է նաև աշխատանքային պայմանագիրի ժամկետը «Արսենալի» հետ։