«Չելսիի» մարզիչ Լիամ Ռոզենիորը մեկնաբանել է Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Արսենալից» կրած 3-2 հաշվով պարտությունը: Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին:
«Ես հպարտ եմ այն խաղացողների քաջությամբ, ովքեր փորձեցին իրականացնել իմ հրահանգների որոշ կողմեր»։
«Ես այստեղ եմ արդեն վեց օր, և այդ ընթացքում մենք երկու խաղ ենք անցկացրել։ Ես լրացուցիչ ժամանակ չեմ խնդրում, քանի որ կարծում եմ, որ թիմը բավականաչափ ուժեղ է հաղթելու համար, բայց ես նաև պետք է ներդրում ունենամ թիմի ելույթում։ Հակառակ դեպքում իմ կարգավիճակը այստեղ ավելորդ կլինի։ Ես ուզում եմ, որ մենք խաղանք բարձր տեմպով, լինենք վճռական, վերահսկենք խաղը և գերիշխենք։
«Այսօր մենք հնարավորություններ ստեղծեցինք հակագրոհների ժամանակ, բայց նաև մեր խաղաոճի զարգացման և գնդակի տիրապետման մեջ, ինչը շատ խրախուսական է շատ լավ պաշտպանական թիմի դեմ խաղում։ Ես շատ խրախուսված եմ այսօր տեսածիցս։ Ես ուրախ չեմ որևէ խաղում պարտվելով, բայց շաբաթ օրվա նախապատրաստության առումով կան շատ բաներ, որոնք կարող եմ ցույց տալ խաղացողներին, որպեսզի օգնեմ նրանց շարունակել կատարելագործվել», - Ռոզենիորի խոսքերն մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը։