Լևերկուզենի «Բայերի» նախկին գլխավոր մարզիչ` Էրիկ տեն Հագը մեկնաբանել է ակումբից իր հեռացումը՝ մեջբերելով Խաբի Ալոնսոյին , ով նախկինում հեռացվել էր Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Խաբին նախկինում մարզել է «Բայեր Լևերկուզենը», մինչդեռ տեն Հագը աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Էրիկն այժմ աշխատում է որպես հոլանդական «Տվենտե» ակումբի տեխնիկական տնօրեն։
«Ինձ աշխատանքից ազատեցին առանց որևէ հնարավորության ապացուցելու, որ իմ մոտեցումն աշխատում է։ Եթե նայեք իմ CV-ին, կտեսնեք, որ այն միշտ բավականին լավն է եղել։ Իմ մոտեցումը աշխատանքին միշտ հանգեցնում է հաջողության։ Իհարկե, դա հիասթափեցնող է, բայց այդպիսին է ֆուտբոլի աշխարհը։ Նայեք Խաբի Ալոնսոյին և «Ռեալ Մադրիդին»։ Դա պատահել է նաև նրա հետ, չնայած նա լավագույն մարզիչ է։ Դա պատահում է գրեթե բոլորի հետ», - ասել է տեն Հագը՝ ըստ Daily Mail-ի։
Տեն Հագը լքեց «Բայերը» 2025 թվականի սեպտեմբերին։