SPORTSWORLD.AM

Ֆուտզալ. Հաղթանակ Լիբանանի նկատմամբ խոշոր հաշվով

15 հունվարի 2026 | 22:01:10 | 110

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2026-ին ընդառաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպում անցկացրեց Լիբանանի թիմի հետ: Հանդիպման սկզբում` Դենիս Նևեդրովը բացեց հաշիվը (1:0): Թեև հանդիպումը ընկերական է սակայն թիմերը նետվում են գրոհի ողջ ուժով և մրցակցի գրոհներից մեկն ավարտվեց դարպասի գրավումով (1:1):

Գրոհների մեծ մասն անցկացնում էր Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը և կարողացավ կրկին առաջ անցնել հաշվի մեջ Նևեդրովի դուլի շնորհիվ, բայց հաթողի կարգավիճակում գտնվել երկար չհաջողվեց Լիբանանը կրկին հավասարեցրեց հաշիվը (2:2): Առաջին խաղակեսում մրցակիցը կարողացավ ստանձնել հաղթողի դերը հաշիվը դարձնելով 3:2: Առաջին խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականը հավասարեցրեց հաշիվը, գոլի հեղինակ դարձավ`Միքայել Ղանդիլյանը (3:3):

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Վլադիմիր Սանոսյանը և խաղընկերները առաջ անցան հաշիվի մեջ (4:3): Հայ ֆուտզալիստները կրկնապատկեցին իրենց առավելությունը (5:3) գրավելով գրեթե անպաշտպան դարպասը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ` Ռուբեն Նազարեթյան հարցազրույցներից մեկում ասել է, որ թիմը մարտական է տրամադրված, որը մեր ընտրանին ցույց է տվեց վերջին ստուգատեսի ժամանակը հաշիվը դարձնելով 6:3: 

Արսեն Աղաջանովի փոխարեն ասպարեզում գտվող խաղացողի օգնությամբ Հայաստանի ազգային հավաքականը երկու հրաշալի գրոհ անցկացրեց որոնցից յուրաքանչյուրն ավարտվեց դարպասի գրավմամբ (8:3): Երկրորդ խաղակեսում գոլերը հեղինակեցին` Վլադիմիր Սանոսյանը, Արսեն Պետրոսովը և Համլետ Մանուկյանը։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԱՅԼ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

  • Ծանրամարտ
  • Ըմբշամարտ