Հայտնի դարձավ «Նոա»-ի մրցակիցը Կոնֆերենցիաների Լիգայի փլեյ օֆֆ փուլում: Երևանյան ակումբը ուժերը կչափի Նիդերլանդները ներկայացնող «Ազ Ալկմարի» հետ:
Հիշեցնենք որ Սանդրո Պերկովիչի տղաները լիգայի փուլում գրավել են մրցաշարային աղյուսակի 19-րդ տեղը վաստակած ութ միավորով: 1/16 եզրափակչի հանդիպումները կկայանան փետրվարին: