SPORTSWORLD.AM

Հրաձգության ԵԱ. Հայաստանն կրկին մեդալակիր ունի

02 մարտի 2026 | 22:30:47 | 203

Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալն են նվաճել Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում: 

 Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել է արծաթե մեդալի: Եզրափակչում նրանք մրցել են Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո զույգի հետ ու զիջել 6:3 հաշվով:  

Բրոնզե մեդալին արժանացել է Աարո Վուրիմա-Իդա Հիկիլաե զույգը Ֆինլանդիայից: Մեդալային պայքարում Հայաստանից հանդես է եկել նաև Հարությունյան-Գոռ Խաչատրյան զույգը:

Հավելենք մարտի 1-ին պատվո հարթակը գրեթե հայկական էր որտեղ Լիլիթ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Գոհար Հարությունյանը փոխչեմպիոն:

«Այս մեդալը միշտ հիշվելու է, քանի որ ես այսօր արեցի այն, ինչը տարիներով երազել եմ: Շատ հպարտ եմ, որ պատվո հարթակին Հայաստանի երկու ներկայացուցչով ենք լինելու: Նախքան եզրափակիչը Գոհարին ասացի, որ ոսկե մեդալի համար պետք է միասին պայքարենք, և մենք արեցինք դա: Գոհարը շատ ուժեղ մարզիկ է. նրան պարտվելն էլ է պատիվ, իսկ հաղթելը՝ կրկնակի պատիվ: Քո հայրենիքում Եվրոպայի չեմպիոն դառնալիս բոլորովին այլ զգացողություններ ես ունենում: Սա մեզ շատ օգնեց»,- հաղթանակից հետո նշել է Լիլիթ Մկրտչյանը:

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: