SPORTSWORLD.AM

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԵԱ. ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹԻՄԸ ԹԻՄԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

03 մարտի 2026 | 17:27:29 | 112

Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել Երևանում ընթացող Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում:

Մրցումային չորրորդ օրը շարժվող թիրախ խառը վազք  մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել Գոհար Հարությունյանը 370 միավորով։

Տղամարդկանց թիմը դարձել է թիմային պայքարի ոսկե մեդալակիր: Հայաստանի թիմում ընդգրկված են Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը: Կանանց թիմը երկրորդն է. ընդգրկված են Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Արուսյակ Գրիգորյանը:

Երիտասարդների անհատական պայքարում ոսկե մեդալ է նվաճել Լիլիթ Մկրտչյանը (366 միավոր), իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Յանա Հակոբյանը (362 միավոր):

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: