Սերբական Զրենյանին քաղաքում մարտի 9-ից 15-ը կկայանա ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Հունահռոմեական և ազատ ոճերի հավաքականների գլխավոր մարզիչներ` Արմեն Բաբալարյանն և Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել են մրցավայր մեկնող մարզիկների ցանկը:
Ազատ ոճ
57 կգ Արման Հարությունյան
61 կգ Լևիկ Միքայելյան
65 կգ Արման Մուսիկյան
70 կգ Դավիթ Մարգարյան
74 կգ Գրիգոր Չոլակյան
79 կգ Հայկ Պապիկյան
86 կգ Ռազմիկ Եփրեմյան
92 կգ Կնյազ Իբոյան
97 կգ Գուրգեն Սիմոնյան
125 կգ Խաչատուր Խաչատրյան
Ազատ ոճայինները պայքարը կմեկնարկի մարտի 9-ին:
Հունահռոմեական ոճ`
55 կգ Մանվել Խաչատրյան
60 կգ Սուրեն Աղաջանյան
63 կգ Արմեն Սուքիասյան
67 կգ Յուրիկ Հովեյան
72 կգ Աշոտ Խաչատրյան
77 կգ Սամվել Տերտերյան
82 կգ Մարտիկ Պետրոսյան
87 կգ Վիգեն Նազարյան
97 կգ Ռուբեն Գևորգյան
130 կգ Արամայիս Հարությունյան
Հունահռոմեականները պայքարը կմեկնարկեն մարտի 13-ին:
Եվրոպայի առաջնության ժամանակ, որպես մրցավար, կաշխատի նաև Ալբերտ Վարդանյանը: