Հայաստանի չեմպիոն/գավաթակիր` «Նոա»-ն ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության շրջանակում պայքարն ավարտելուց հետո առաջին պաշտոնական խաղը կանցկացնի Հայաստանի Գավաթի քառորդ եզրափակչի շրջանակում արտագնա խաղում ուժերը կչափի Երևանի «Փյունիկի» հետ:
«Նռնագույններն» այս պահին զբաղեցնում են Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը վաստակած 29 միավորով, նույնքան միավոր իր ակտիվում ունի` «Ալաշկերտը»: Հայաստանի 16-ակի չեմպիոնը առաջատար` «Արարատ-Արմենիա»-ին զիճում է հինգ միավորով:
Լուսանկարը` Fc Noah
Կոնֆերենցիաների Լիգայի անցումային Փլեյ օֆֆի առաջին խաղում «Նոա» ի տոնած հաղթանակով (1:0) Հայաստանը բարձրացավ 33-րդ տեղը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում որը ապահովում Հայաստանի գավաթակրի մասնակցությունը ԵՎրոպա Լիգայի որակավորման փուլին (2027/28 մրցաշրջան):
Անցումային Փլեյ օֆֆ փուլի միդերլանդական «Ազ-Ալկմարի» հետ պատասխան խաղը (0:4/1:4) ըստ sportsworld.am բարդ հանդիպում ստացվեց` Հովհաննես Համբարձումյանի և խաղընկերների համար, երկու խաղերում գործող չեմպիոնը ունեցավ աջակցություն տրիբունաներից, երևանյան խաղին մարզադաշտը գրեթե լեփ-լեցուն (մոտ 13.500 հանդիսական) այդ խաղում միակ և հաղթական գոլը հանդիպման 54-րդ րոպեին հեղինակեց թիմի ավագ` Հովհաննես Համբարձումյանը: Պետք է փաստել, որ մեր թիմը պատվով է ներկայացրել Հայաստանը Եվրոպական ասպարեզում այդ պատճառով sportsworldam-ի անձնակազմը բարձր էր գնահատում հայկական ակումբի ճանապարհորդությունը:
Հարկ է նշել «Նոա»-ի շարքերը համալրել են 27-ամյա ռումինացի վինգեր` Վալենտին Կոստակեն և պաշտպան` Ռոբ Նիզեթը:
Լուսանկարը` Fc Noah
Ձմեռային դադարի ընթացքում` Հայաստանի ութակի գավաթակրի կազմում ևս եղան փոփոխություններ: Արտակ Օսեյանի գլխավորած թիմի շարք են վերադարձել` Արտակ Դաշյանը, Խամես Սանթոսը և 20-ամյա Վյաչեսլավ Աֆյանը, ով վերադարձել էր հարազատ ակումբ զինծառայության ավարտից հետո: «Նռնագույներին միացել է նաև Ռոբերտ Դարբինյանը և այլն: Հավելենք դարպասապահ` Հենրի Ավագյանը երկարաձգել է աշխատանքային պայմանագիրը մինչև 2029 թվականը:
Լուսանկարը` Fc Pyunik
Լուսանկարը` Fc Pyunik
Լուսանկարը` Fc Pyunik
Լուսանկարը` Fc Pyunik
Լուսանկարը` Fc Pyunik
34-ամյա ակումբը լքել են` Սանի Բուհարին: Նիգերիացի ֆուտբոլիստը «Փյունիկի» գույները պաշտպանում էր 2024 թվականից: 22-ամյա նիգերիացին Հայաստանի 10-ակի սուպերգավաթակրին միացել է Չարենցավանի «Վանից»։ «Փյունիկի» կազմում նա անցկացրել է 29 հանդիպում, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Առաջին գոլն Բուհարին հեղինակել էր Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 թթ․ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի՝ սլովենական «Ցելեի» դեմ (1:0) առաջին խաղում հաղթանակ պարգևելով` «Փյունիկին»: Ակումբից հեռացել է նաև 30-ամյա ֆրանսիացի պաշտպան` Ժոել Բոպեսուն ով Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Լուսանկարը` Fc Pyunik
Լրագրող` Վլադիմիր Գաբրիելյան