Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ` Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։ Առաջին անգամ ազգային ընտրանու կազմում է անգլիական «Սանդերլենդ Մ-21»-ի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։ Վնասվածքի պատճառով թիմին չի միանա Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան` Ուգոչուկվու Իվուն, հայտնում էր ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ամբողջական ցանկը՝ ստորև։
Պաշտպաններ
Գեորգի Հարությունյան «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Նաիր Թիկնիզյան «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Արտյոմ Բանդիկյան ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Կիսապաշտպան
Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հարձակվողներ
Վահան Բիչախչյան «Լեգիա» (Լեհաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս «Այնտրախտ Բրաունշվայգ» (Գերմանիա)
Արթուր Միրանյան «Բնեյ Սախնին» (Իսրայել)
Նարեկ Գրիգորյան «Ֆարուլ» (Ռումինիա)
Ֆինն Գերագուսյան «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին մրցակցի հարկի տակ ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու հետ։ 3 օր անց Եղիշե Մելիքյանի թիմը Երևանում կմրցի Բելառուսի հետ։