Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2026/27 մրցաշրջանին ընթառաջ «Արարատի» կազմը համալրել է Արման Խաչատրյանը: Ֆուտբոլիստի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։
29-ամյա ֆուտբոլիստը հիմնականում հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքը։ Նա իր ակտիվում ունի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 110 հանդիպում: Խաչատրյանը հանդես է եկել «Վանում», «Նորավանքում», «Նոայում», «Ալաշկերտում», «Վեստ Արմենիայում»: Նրա վերջին ակումբը Կապանի «Գանձասարն էր, որի կազմում անցկացրել է 21 հանդիպում դարնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնել էր գալիք մրցաշրջանում թիմը կգլխավորի` Կարեն Բարսեղյանը: