Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Բորնմութի» կենտրոնական կիսապաշտպան Ալեքս Սքոթի ծառայություններով , հաղորդում է The Independent-ը։
Աղբյուրի տվյալներով՝ «Բալերը» պահանջում են ավելի քան 50 միլիոն ֆունտ ստեռլինգ (57.5 միլիոն եվրո): Այս թիվը կարող է շատ ավելի բարձր լինել՝ կախված նրանից, թե քանի ակումբ կփորձի ձեռք բերել 22-ամյա ֆուտբոլիստին: «Չելսին» հատկապես հետաքրքրված է Սքոթով այս ամռանը թիմի կիսապաշտպանությունում սպասվող փոփոխությունների ֆոնին: Նշվել է, որ Էնցո Ֆերնանդեշը կարող է լքել «կապույտները»:
Ընթացիկ մրցաշրջանում Սքոթը մասնակցել է 34 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով չորս գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկատվության համաձայն՝ նրա շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։
Հետևեք մեզ նաև YouTube-ում