SPORTSWORLD.AM

Մահացել է «Արսենալի» և «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ալեքսանդր Մաննինգերը

17 ապրիլի 2026 | 18:27:27 | 50

Ավստրիացի դարպասապահ Ալեքսանդր Մաննինգերը մահացել է ավտովթարի հետևանքով։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգ» ակումբի մամուլի ծառայությունը։

 

«Մենք սգում ենք մեր նախկին դարպասապահ Ալեքսանդր Մաննինգերի կորուստը, ով ողբերգորեն մահացավ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Մեր մտքերը նրա ընտանիքի և ընկերների հետ են։ Հանգչիր խաղաղությամբ, Ալեքսանդր», - ասվում էր հաղորդագրության մեջ։

Բացի «Ռեդ Բուլ Զալցբուրգից», 48-ամյա Ալեքսանդր Մաննինգերը հանդես է եկել անգլիական «Արսենալում», իտալական «Ֆիորենտինայում», «Բոլոնիայում», «Սիենայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ Նա 1997/98 մրցաշրջանում «Արսենալի» հետ նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսը, իսկ 2011/12 մրցաշրջանում՝ «Յուվենտուսի» հետ նվաճել է` Իտալիայի առաջնության տիտղոսը:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: