Երեւանի «Ալաշկերտը» սկսում է ճանապարհորդությունը ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլում, մրցակիցը ղազախական «Ելիմայ»-ն է: Կայացավ երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ` Վահե Գևորգյանի և թիմի ավագ` Կարեն Նալբանդյանի նախախաղային ասուլիսը: Գևորգյանը իր խոսքում նշեց, որ գոհ է անցկացրած նախապատրաստական շրջանից և պատրաստ են հաղթանակի, ավելին տեսանյութում: Հիշեցնենք Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» «Ելիմայ» հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին ժամը 20:00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: