Չինաստանի Նիմբո քաղաքում ընթացող 2026 թվականի Ծանրամարտի աշխարհի առաջնության չորրորդ մրցումային օրը 57 կգ քաշային կարգում Հայաստանն ներկայացրեց գյումրեցի Ալեքսանդրա Գրիգորյանը:
Պոկում վարժությունում Գրիգորյանը գլխավերևում պահեց 85 կգ կշռող ծանրաձողը: Հայ ծանրորդուհին իրեն ավելի վստահ էր զգում հրում վարժությունում: Հրում վարժությունում Գրիգորյանը երկրորդ մոտեցմամբ ֆիքսեց 114, երրորդում 120 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը արժանացավ հրում վարժության արծաթե մեդալի, երկամարտի արդյունքով հայ ծանրորդուհին զբեցրեց չորրորդ տեղը:
Նշենք Ալեքսանդրան 2024 թվականի ձմռանը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով նվաճել է մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։ Նա նաև արժանացել է հրում վարժության արծաթե մեդալին:
2026 թվականի ապրիլին Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է արծաթե մեդալ երկամարտի 210 կգ (91+119) ընդհանուր արդյունքով։ Ալեքսանդրան հրում վարժությունում բարձրացնելով 119 կգ արժանացել փոքր բրոնզե մեդալի:
Հիշեցնենք 2026 թվականի Ծանրամարտի աշխարհի առաջնությունը առաջին վարկանիշային մրցաշարն է 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: