SPORTSWORLD.AM

«Արարատը» հաղթում է «Փյունիկին սրելով չեմպիոնական պայքարը

18 ապրիլի 2026 | 20:03:42 | 97

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի շրջանակում Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց Երևանի «Փյունիկին»:

Թիմերն ստեղծված իրավիճակում տարբեր նպատակներ են հետապնդում` «Արարատը» այս պահին եզրափակում է մրցաշարային աղյուսակը և վեց միավորով զիճում իններորդ տեղում գտնվող` «Շիրակին», «Փյունիկը» իր ակտիվում ունի 41 միավոր և գտնվում է երրորդ տեղում: «Արարատ-Արմենիա»-ն և «Ուրարտուն բաժանում են առաջին և երկրորդ տեղերը 42-ական միավորով: Ստեղծված իրավիճակում Հայաստանի 16-ակի չեմպիոնը ցանկանում գլխավորել առաջնությունը, իսկ «Արարատը» ցանկանում խուսափել վերջին տեղը զբաղեցնելուց:

Հանդիպման մեկնարկում թե «Փյունիկը» թե «Արարատը» արագ կորցնում էին գնդակը, սակայն տան տերերը ավելի ակտիվ ֆուտբոլ ցուցադրեցին: Թիմերի միջև կայացած վերջին վեց խաղերում հաղթել է` «Փյունիկ» որոնցից հինգում դարպասը պահել է անառիկ: Առաջին խաղակեսի վերջնամասում`Մոմո Յանսանեյի հետ կանոնների խախտմամբ` «Փյունիկը» (11մ) հարվածի իրավունք ստացավ, սակայն գնդակին մոտեցած «Նռնագույնների» ավագ` Էդգար Մալաքյանը բարձր հարվածեց: Այսպիսով թիմերն գնացին ընդմիջման գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով:

Երկրորդ խաղակեսում` «Փյունիկը» լիովին կերպարանափոխված, Էդգար Մալաքյանը և խաղընկերները խաղադաշտի տարբեր հատվածներով գրոհներ կազմակերպեցին, որին «Արարատը» պատրաստ էր դիմակայել: Տան տերերը ամբողջ Հանդիպման ընթացքում պաշտպանողական գործողություններ կատարելով նաև գոլի փնտրտուքների մեջ էր, հանդիպման ավելացված ժամանակում` Մամադու Դումբիան բացեց հաշիվը (1:0):

Այսպիսով` «Արարատը» հաղթում է` «Փյունիկին» վաստակելով 9 միավոր, սակայն մնում էր տեղում, «Փյունիկը» 41 միավորով երրորդ տեղում է Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում:

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: