Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին , ով նախկինում մարզել է «Ռեալ Մադրիդը», ներկա է գտնվել մադրիդյան ակումբի մարզմանը. Հայտնում է` Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը։
«Կառլո Անչելոտին այցելել է «Ռեալ Մադրիդ Սիթի» թիմին։ Մադրիդյան ակումբի նախկին և Բրազիլիայի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը այցելել է Վալդեբեբաս, որտեղ մարզումից առաջ ողջունել է Մոուրինյոյին և խաղացողներին», - ասվում է ակումբի հայտարարության մեջ։