Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ` Ժոզե Մոուրինյոն արձագանքել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ 39 տարեկանում Արգենտինայի հավաքականից հեռանալու որոշմանը։
«Դժվար է խոսել Մեսսիի մասին (ժպտում է) : Այլևս ասելու բան չկա: Եվ չկան բառեր, որոնք կարող են նկարագրել նրա որակները որպես խաղացող: Օրինակ, նա խաղաց այս Աշխարհի առաջնությունում 39... կամ 38 տարեկանում, և մենք տեսանք, թե ինչ ցույց տվեց նա:
Մեսսին այն խաղացողներից է, ում կկարոտեք։ Մենք պետք է դիտենք MLS-ի մի քանի խաղեր, չնայած ես դա այդքան էլ չեմ սիրում, բայց մենք պետք է դա անենք՝ վերջին մի քանի տարիները վայելելու համար։
«Ինչպես ասացի նախորդ մամուլի ասուլիսում, կան խաղացողներ, որոնց միշտ կարոտում ես։ Միշտ։ Մեսսին մեր սերնդից է։ Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչի է նա վերածվել վերջին երկու տասնամյակների ընթացքում», - Մոուրինյոյի խոսքերն մեջբերում է AS-ը։