SPORTSWORLD.AM

ՀՊԼ. «ԱԼԱՇԿԵՐՏԸ» ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՎ «ՎԱՆ»-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

03 սեպտեմբերի 2026 | 22:04:16 | 115

Հայաստանի Պրեմիեր լիգայի վեցերորդ տուրի շրջանակում Երևանի «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունեց Չարենցավանի «Վան»-ին:

Հանդիպման սկզբնամասում Վահե Գևորգյանի գլխավորած թիմի կազմում` Դոնի Մասումոն գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը: «Ալաշկերտ»-ը հաղթողի կարգավիճակ ձեռք բերելուց հետո շարունակեց իր գնդակով խաղը, երկու անգամ գրոհելով մրցակցի դարպասին կլորն չկարողացավ ուղարկել դարպասային գծից այն կողմ: Կարեն Նալբանդյանը ոտնաթաթի դրսի հատվածով փորձեց ուղարկել Դանիլա Բոկովի պաշտպանած դարպասը որն չստացվեց, սակայն Արդեն Բեգլարյանի փոխանցումից հետո Նալբանդյան, Ֆարայոլա Մասումո եռակողմ համագործակցության արդյունքում վերջինս դարձավ դուբլի հեղինակ հաշիվը դարձնելով 2:0 կրկնապատկելով իր թիմի առավելությունը, առաջին գոլային փոխանցման հեղինակն է` Դավիթ Տերտերյանը երկրորդ անգամ Կոնգոյի ներկայացուցիչին օգնության եկավ թիմի ավագ Կարեն Նալբանդյանը:

Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտը» շարունակեց ճնշում գործադրել մրցակցի նկատմամբ և հանդիպման` Մասումոն հեթ տրիկ ձևակերպեց իր անվան դիմաց եռապատկելով իր թիմի առավելությունը (3:0), նշենք Մոմոն իր գոլերի թիվը հասցրեց հինգի և գլխավորում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը չորսական գոլի հեղինակ են դարձել «Փյունիկից» Գևորգ Տարախչյանը «Նոա»-ից Հելդեր Ֆերեյրան և «Սարդարապատ»-ից` Լևոն Պետրոսյանը:

Հանդիպման վերջնամասում` «Ալաշկերտ-ը փոքր ինչ հանգստացրեց խաղային տեմպը լուսատախտակին վառվող հաշվով պայմանավորված ընդհանուր առմամբ տան տերերը լավ հանդիպում անցկացրեցին: Ըստ sportsworld.am-ի հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Դանի Մասումոն է Հիշեցնենք նա դարձավ հեթ տրիկի հեղինակ վերջինս առաջին խաղակեսում երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը և ևս մեկը երկրորդ խաղակեսում: Հանդիպման ավելացված ժամանակում Էջիկեն հաշիվը դարձրեց 4:0 նոր նշաձող սահմանելով «Ալաշկերտ»-ի համար, հավելենք ընթացիկ մրցաշրջանում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը անցկացրած հինգ խաղերից երեքում մրցակիցների նկատմամբ առավելության էր հասել 3:0 հաշվով:

Այսպիսով երեւանյան թիմը չարենցավանյան ակումբին հաղթում է խոշոր հաշվով և վաստակած 13 միավորով ամրապնդվում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում «Վանը» մեկ միավորով 12-րդն է:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: