SPORTSWORLD.AM

Մարտինելիի վաճառքը «Ալ-Հիլալ»-ին «Արսենալի» պատմության մեջ ամենաթանկն է

04 սեպտեմբերի 2026 | 12:44:01 | 81

25-ամյա  հարձակվող Գաբրիել Մարտինելիի տեղափոխությունը «Արսենալից» «Ալ-Հիլալ» դարձավ լոնդոնյան ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Ըստ ֆուտբոլիստների տրանսֆերների գնահատման մասնագիտացված Transfermarkt պորտալի՝ բրազիլացուն վճարել են 70 միլիոն եվրո։

Տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարվեց հինգշաբթի՝ սեպտեմբերի 3-ին։ Մարտինելին չորս տարվա պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ։ Նախկինում «Արսենալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի տեղափոխությունն էր «Լիվերպուլ» 38 միլիոն եվրոյով։

 

«Արսենալի» պատմության ամենաթանկ վաճառքները.

1. Գաբրիել Մարտինելի՝ «Ալ-Հիլալ» - 70 միլիոն եվրո

2. Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն՝ «Լիվերպուլ» - 38 միլիոն եվրո

3. Նիկոլաս Անելկա՝ «Ռեալ Մադրիդ» - 35 միլիոն եվրո

4. Ալեքսիս Սանչես՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - 34 միլիոն եվրո

5. Սեսկ Ֆաբրեգաս ՝ «Բարսելոնա» - 34 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: