SPORTSWORLD.AM

Սեկտոր 18-ը հանդես է եկել հայտարարությամբ

06 սեպտեմբերի 2026 | 20:52:10 | 91

Հայաստանի 16-ակի չեմպիոն «Փյունիկի» երկրպագուների շարժումը (Սեկտոր 18-ը հանդես է եկել հայտարարությամբ, այն ստորև ներկայացնում ենք ձեզ։

 «Ողջույն, հայկական ֆուտբոլով մտահոգված մարդիկ։

 Հարգելի երկրպագուներ, արդեն մի քանի օր է՝ մենք հետևում ենք, թե համացանցում ինչ է կատարվում մեր բոլորիս կողմից շատ սիրված՝ հայկական ամենատիտղոսակիր թիմի՝ «Փյունիկի» շուրջ, որը հայտնվել է բոլորիս համար անսպասելի իրավիճակում։

 Թիմը հաջող ելույթներ է ունենում առաջնությունում և այժմ, կորցրած միավորով, զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Դժվար անցած ճանապարհից հետո թիմը լավ ելույթներ ունեցավ նաև Եվրոպա լիգայում։

 Մենք միշտ հավատացել ենք մեր սիրելի թիմին և ամեն ձևով աջակցել ենք այն գաղափարին, որը կար մինչև հիմա «Փյունիկում»։

 Սպասում ենք «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական անձանցից պաշտոնական պարզաբանման։ Մեզ՝ բոլորիս համար, առաջին հերթին կարևոր է թիմի բարոյահոգեբանական վիճակը՝ այս կարևորագույն խաղերից առաջ։

 Մենք միշտ հավատացել ենք մեր սիրելի թիմին, աջակցել ենք նրան և հավատացել այն գաղափարին, որը կար ու պետք է շարունակի լինել «Փյունիկում»։

 Հուսով ենք, որ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ և ճիշտ ձևով կկարգավորվի, և թիմը կկարողանա շարունակել իր ճանապարհը՝ պահպանելով իր միասնականությունը, թիմային ոգին և պայքարի հավատը։

Մենք եղել ենք, կանք և կմնանք մեր սիրելի թիմի կողքին», ասված է հայտարարության մեջ։

«Libero»-ն կրկին անրադարձել է իրավիճակին հղում անելով Инсайд ЯН տելեգրամյան ալիքին`

Դմիտրի Սելյուկը խոսել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի ապագայի մասին։

«Մարդիկ, ովքեր չեն ցանկանում աշխատել մեր կանոններով, չեն աշխատի ակումբում։ Եթե Օսեյանը չաշխատի մեր կանոններով, նա չի լինի «Փյունիկում»։

«Փյունիկում» ամեն ինչ կորոշի ակումբը. հրամանները կգան վերևից։ Մարզիչը գալիս է, մարզում, զարգանում և ղեկավարում է մարզումների գործընթացը։ Բայց երբ ինչ-որ մեկը պայմաններ է դնում կամ շանտաժի է ենթարկում, մենք դա չենք հանդուրժի», - ասաց Սելյուկը։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: